Երբե՛ք և ոչ մի տեղ` առանց հոգևոր Հայրենիքի: Քրքրի՛ր ազգերի պատմությունը և երես առ երես պիտ հանդիպես հետևյալ ճշմարտության. ժողովուրդները նախ և առաջ իրենց ամենաընտիր որդիների արյունով են սրբում իրենց երկիրը և ապա այդ սրբացած հողի վրա բարձրացնում շենքն իրենց անկախության: Այո՛, նախ հերոսների և նահատակների գերեզմանատուն, ապա` ազատ և երջանիկ Հայրենիք: Այլ կերպ չի ստեղծվել և ոչ մի հայրենիք, այլ կերպ չի ստեղծվելու և յոթնիցս սրբազան քո՛ Հայրենիքը: Որո՞նք են լինելու վաղվա Հայաստանի սահմանները: Նրանք, որ պիտի գծեն հայ զինվորի արիությունն ու հայրենասիրությունը: Ուիլսոն, բախտ, հայկական սվին, սրանցից միայն վերջինի գծած սահմանները կլինեն իրական և կայուն: Ինչպիսի՞ Հայրենիք կունենանք վաղը: Ինչպիսին որ կառուցվում է այսօր մեր մտքի և հոգու մեջ: Երբ որ մեր սիրտը և ուղեղը լցնողը ապառաժահիմն ու հաղթական հայրենիքի գաղափարն է, վաղվա Հայաստանը չի կարող ավազահիմն, ապազոր և դժբախտ լինել: Ազգերն ունեցել են, ունեն ու պիտի ունենան իրենց արժանի ճակատագիրը: Արի և հայրենապաշտ, որ ասել է` հզոր, ահա՛ անկախության արժանի ժողովուրդը: «Քեզնից զատ,- խրատում է պատմությունը,- ո՛չ ոք չի կարող բարեփոխել քո դրությունը»: Ինքնափրկություն, ահա՛ պատմության թելադրանքը: Հայը հասկացա՞վ այդ` նա կանգնած կլինի փրկության անշեղ ճամփին: Բայց կան, դեռ կան որոշ տարրեր մեզանում, միամիտ, «հիմա՛ր սրբության աստիճան», որ կարծում են, թե կարելի է և՛ ազգ կոչվել, և՛ քաղաքական մուրացիկ մնալ, թե կարելի է մուրալ անգամ պետականորեն անկախ ապրելու իրավունքը: Սրանք կուզեին, որ աշխարհի ուժեղները և՛ շնորհ անեին իրենց, և՛ պաշտպանեին այդ շնորհը արտաքին վտանգից: Սրանք դժբախտություն ունեն ուժեղ համարելու հայությունից զատ բոլորին, բոլոր ժողովուրդներին: Չեն հասկանում, թե հզորությունն ու տկարությունը հարաբերական հասկացողություններ են, թե ժողովուրդներից և ոչ մեկն է առանձինն բացարձակորեն ուժեղ, ինչպես և ոչ մեկն է նույն ձևով ամենաթույլը: Գոյություն ունեցող զանազան դաշինքների դրությունը թվապես տկար ժողովուրդներից շատերին է դարձրել ուժեղ և ապահով: Տկարացնել ուժեղ հարևաներին և պաշտպանություն ցույց տալ տկարներին ի գին սրանց զենքի բարեկամության, ահա՛, հաճախ պետությանց արտաքին քաղաքականությունը: Հեռատես ժողովրդի քաղաքականությունը իր գործունեության համար ընդգրկում է մի առաջնորդող նպատակ և նրա համաձայն որոշում իր հավանական թշնամին և զինակիցը, նպատակ, որի ուղղությամբ առաջանում է համառ ու վճռական քայլերով, և, օգտվելով սեփական և զինակից ուժերից, չեզոքացնում է խոչ ու խոչընդոտներն իր ճամփին: Նա նախապատրաստում է բարեհաջող պայմաններ իր ռազմագիտության համար, երբ պետք է զենքի դիմել: Դաշինքների միջոցով նա ապահովում է այս կամ այն պետության զինակցությունը կամ չեզոքությունը, օգտագործում հասարակական կարծիքն իր դատի համար, երբ պետք է պատերազմել: Նա չի արհամարհում ամենատկար զինակցին անգամ, բայց միշտ էլ գերադասում է ուժեղը, այդպիսին համարելով ոչ թե թվով մեծ ժողովուրդը, այլ նկարագրով, մշակույթով և ռազմունակությամբ գերազանցը:
Չկան մեծ ու փոքր ազգեր: Կան հավասար իրավունքներով անդամները մարդկության ընտանիքի: Եվրոպական դիվանագիտության կեղծ լեզուն է ստեղծել «մեծ» և «փոքր» անունները: Ճշմարիտ մեծություն չի թվական գերազանցությունը: Փոքրիկ Հելլադան կիշխեր պարսից անծայրածիր թագավորության վրա: Այսօր էլ երկայնամազ Չինաստանը, չի համարվում ազգերից մեծագույնը: Կարմիր լաթը երկրպագող սակավաթիվ հայերի համար գուցե և թրքությունը «մեծ» ազգ է, որին պիտ ծառայի «փոքրիկ» հայությունը, մեզ համար, սակայն, Անիի փլատակների մեջ ավելի մեծություն կա, քան թուրք ցեղի խուժական հոգու մեջ: Զինվորական եմ, չեմ սիրում երկարաբանել, թո՛ղ, ընթերցո՛ղ, թո՛ղ՝ մտքերս հայրենասիրության մասին արտահայտեմ աֆորիզմների ձևով. − Վաղը պիտ անասնանան ու կործանվեն այն ժողովուրդները, որոնց որդիներն այսօր ուսումնասիրում են իրենց պատմությունը Մարքսից կամ Լենինից և ոչ իրենց նախահայրերից սկսած: − Չկա հայրենասիրություն՝ չկա հոգևոր Հայրենիք: Եղածը լոկ աշխարհագրական սահմաններ են, իսկ նմանը ավազահիմն է, դյուրակործան, անապագա: − Չկա հրեշ, որ կարողանար գերազանցել անհայրենասերին, որ հոգեբանորեն անտարբեր է դեպ իր երկիրն ու ժողովուրդը: − Անհայրենասեր ժողովուրդը, եթե այսօր չէ, անհայրենիք կդառնա վաղը: − Սուրբ, հերոս, բարեգործ, սրանք կենդանի անհեթեթություններ են մեր կյանքում, եթե միաժամանակ հայրենասեր և արի չեն: − Անհայրենասեր Հայ, այդ դժբախտը կնմանի այն թագավորին, որի մասին պատմությունն ասում է հեգնանքով` «միայն գահ բարձրացավ»: − Ժողովուրդների մեջ մի ստոր տարր կա` անհայրենասերները: − Անհայրենասեր ժողովուրդ, ասել է` անիդեալ և աննպատակ ժողովուրդ, որ իրենից կներկայացնի մի տրցակ, բայց ոչ թե մի մարմին, «անհատների փոշի», բայց ոչ գրանիտե ժայռ, որպիսին պիտ լինեն ժողովուրդները` միջազգային արնոտ փոթորիկներից պաշտպանվելու համար: − Հերիք է, որ մի ժողովուրդ դառնա անհայրենասեր, որպեսզի համարվի պատրաստի որս և նրա երկիրը բաժանվի իր հարևանների միջև: − Ապագան վտանգված ժողովուրդը, ինչպիսին է մերը, նորանոր աղետներից խուսափելու համար մի հատիկ միջոց ունի` բարձր հայրենասիրությունը, այնպիսին, որով քաղցրանում են մեր հավաքական, թե՛ անձնական ցավերը: − Հայրենասիրությունը ժողովուրդներին ներշնչում է առաքինություններ, որոնց շնորհիվ նրանք դառնում են և մնում ապահով և հարգված: − Գինետնային հայրենասիրությունը, որ բավականին դավանողներ ունի մեր մեջ, այնքան էլ հեռու չէ անհայրենասիրությունից: − Դատապարտելի է նաև պայմանական հայրենասիրությունը: Հայրենիքը պիտ սիրել անկախ իր քաղաքական ռեժիմից, ինչպես և անկախ մեր քաղաքական համոզումներից: − Կան այնպիսինները, որոնք իբրև թե սիրում են Հայրենիքը, բայց որովհետև սիրում են և մարդկությունը, գործնականում մնում են անտարբեր թե՛ դեպի մեկը, և թե՛ դեպի մյուսը: Հակազգային ուժ են և սրանք: Սխալվում են ազգային պարտականության դասալիքները` կեղծ ընկերվարականը, համայնավարը, անիշխանականը: − Հայրենասեր լինել` չի նշանակում օտար ժողովուրդների թշնամին լինել: Դա նշանակում է, թե այդ օտարները կարող են մեր թշնամին դառնալ: − Հզորանալու մի իմաստուն ճիգ է հայրենասիրությունը: − Ինքնապաշտպանության բնազդից մղված` ժողովուրդները ուժի և կորովի նորանոր աղբյուրներ են փնտրում, որովհետև գիտեն, որ «Աստվածներն իսկ անցան ուժեղի, հաղթողի կողմը»:
In E-Sim we have a huge, living world, which is a mirror copy of the Earth.
Well, maybe not completely mirrored, because the balance of power in this virtual world looks a bit
different than in real life. In E-Sim, USA does not have to be a world superpower, It can be
efficiently
managed as a much smaller country that has entrepreneurial citizens that support it's foundation.
Everything depends on the players themselves and how they decide to shape the political map of the
game.
Work for the good of your country and
see it rise to an empire.
Activities in this game are divided into several modules.
First is the economy as a citizen in a country of your choice you must work to earn money, which you
will get to spend for example, on food or purchase of weapons which are critical for your progress
as a fighter.
You will work in either private companies which are owned by players or government companies which
are owned by the state.
After progressing in the game you will finally get the opportunity to set up your
own business and hire other players. If it prospers, we can even change it into a joint-stock
company and enter the stock market and get even more money in this way.
In E-Sim, international wars are nothing out of the ordinary.
"E-Sim is one of the most unique browser games out there"
Become an influential politician.
The second module is a politics. Just like in real life politics
in E-Sim are an extremely powerful tool that can be used for your own purposes.
From time to time there are elections in the game in which you will not only vote, but also have the ability
to run for the head of the party you're in.
You can also apply for congress, where once elected you will be given the right to vote on laws
proposed by your fellow congress members or your president and propose laws yourself.
Voting on laws is important for your country as it can shape the lives of those around you.
You can also try to become the head of a given party, and even take part in presidential
elections and decide on the shape of the foreign policy of a given state
(for example, who to declare war on).
Career in politics is obviously not easy and in order to succeed in it, you have to have
a good plan and compete for the votes of voters.
You can go bankrupt or become a rich man while playing the stock market.
The international war.
The last and probably the most important module is military.
In E-Sim, countries are constantly fighting each other for control
over territories which in return grant them access to more valuable raw materials.
For this purpose, they form alliances, they fight international wars, but they also have
to deal with, for example, uprisings in conquered countries or civil wars, which may explode on
their territory.
You can also take part in these clashes, although you are also given the opportunity to lead a life
as a pacifist
who focuses on other activities in the game (for example, running a successful newspaper or selling
products).
At the auction you can sell or buy your dream inventory.
E-Sim is a unique browser game.
Its creators ensured realistic representation of the mechanisms present
in the real world and gave all power to the players who shape the image of the virtual Earth
according to their own.
So come and join them and help your country achieve its full potential.
Invest, produce and sell - be an entrepreneur in E-Sim.
Take part in numerous events for the E-Sim community.