==========
Վանի թագավորություն
=================
Վանի թագավորություն, պետություն Հայկական լեռնաշխարհում՝ մ.թ.ա. 9-6-րդ դարերում։ Թագավորության արքաների թողած արձանագրություններում երկիրը կոչվում է «Բիայնիլի» , երբեմն՝ «Նաիրի» , ասորեստանյան աղբյուրներում այն հիշատակվում է որպես «Ուրարտու» , իսկ Աստվածաշնչում՝
«Արարատյան թագավորություն» անուններով։
-----------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------
------------------ 1.
Անվանումների նույնականացում --------------------------
Ասորեստանի Ասարհադդոն VIII թագավորը մ.թ.ա. 680 թ.-ին փորագրված արձանագրությունների մեջ պատմում է, որ մ.թ.ա. 681 թ.-ին իր երկու եղբայրները իրենց հորը՝ Ասորեստանի թագավոր Սենեքերիմի դեմ դավադրություն են կազմակերպում ու սպանում նրան։ Հետո ըստ այդ արձանագրությունների՝ նրանք փախչում են Ուրարտու։
Աստվածաշնչում՝ Թագավորների 4-րդ գրքում, նույնպես գրված է այս դեպքի մասին։ Բայց այստեղ ասված է, որ երկու եղբայրները՝ Ադրամելիքն ու Սարասարը, իրենց հորը սպանելով, փախել են Արարատի երկիր։ Նույն այս դեպքի մասին 5-րդ դարի հայ պատմիչներից գրել է
Մովսես Խորենացին: Նա պատմում է, որ երկու եղբայրները իրենց հորը՝ Սենեքերիմին սպանելուց հետո «փախան եկան մեզ մոտ»: Պարզ է, որ Խորենացին գրելով «մեզ մոտ»՝ նկատի ուներ իր հայրենիքը՝ Հայաստանը։ Ուրեմն, ըստ Խորենացու, հայրասպան եղբայրները եկել են
Հայք: Վերջապես, նույն դեպքի մասին, փոքր ինչ փոփոխված, պատմվում է նաև հայոց «Սասնա ծռեր» («Սասունցի Դավիթ»

դյուցազնավեպում։ Այստեղ էլ փախստական եղբայրները գալիս են Հայաստանի Սասուն գավառը[11]:
Նշված չորս աղբյուրներից մենք իմանում ենք, որ «Ուրարտու»-ն, «Արարատի երկիր»-ը և «Հայաստան»-ը միևնույն երկրի տարբեր անուններ են.
Վերը նշված արձանագրություններից ամենամեծը գրել է տվել պարսից
Դարեհ I թագավորը։ Այն փորագրված է Իրանի Քիրմանշահ քաղաքից ոչ հեռու գտնվող Բեհիսթուն գյուղի մոտական բարձր ժայռին։ Դարեհը I-ը շատ անգամ է հիշատակում Հայաստանը և այստեղ էլ հին պարսկերենում այն միշտ կոչվում է «Արմինա», իսկ աքքադականում՝ «Ուրարտու» («Ուրաշտու»

։ Այդ արձանագրության մեջ կա հետևյալ նախադասությունը. «Խոսում է Դարեհ թագավորը. մի պարսիկի, անունը Վաումիսա՝ իմ ծառային, ուղարկեցի Հայաստան»: Հին պարսկերեն նախադասության մեջ գրված է «ուղարկեցի Արմինա», իսկ աքքադերեն միևնույն նախադասության մեջ՝ «ուղարկեցի Ուրաշտու»: Այս հանգամանքը ևս ապացուցում է, որ Հայաստան և Ուրարտու-Ուրաշտու անվանումները նույնական են և վերաբերում են մեկ երկրի.
Բեհիսթունի արձանագրության մեջ խոսվում է նաև հայերի մասին։ Հին պարսկերեն նախադասություններում հայը կոչվում է «արմինիյա», իսկ աքքադերեն նույն նախադասությունների մեջ՝ «ուրարտայա» («ուրաշտայա»

։ Արձաանագրությունում առկա է հետևյալ նախադասությունը՝ «մի հայ անունը Արաքա», որը հին պարսկերեն մասում ունի հետևյալ տեսքը՝ «Արաքա նամա արմինիյա», իսկ աքքադականում՝ «Արախա շուումշու ուրաշտայա»: Այստեղից էլ պարզ է դառնում, որ հին պարսիկները հայերին անվանել են արմինիյա, իսկ աքքադացիները՝ ուրարտայա (կամ ուրաշտայա)։ Այսինքն՝ ինչպես մեր օրերում հայերին տարբեր ժողովուրդներ կոչում են արմին, արմեն, արման անվան ձևերից մեկով, վրացիները՝ սոմեխի ձևով, այնպես էլ մ.թ.ա. առաջին հազարամյակում հայերին անվանել են նաև ուրարտայա (ուրարտացի).
................
2.Ձևավորում ----------------------
Այրարատ միջնաշխարհում պատմական վաղ շրջանում ստեղծված քաղաքական կազմավորումը, ի տարբերություն Նաիրյան ազգակից եզրաշխարհների, ապրելով համեմատաբար անխաթար և բնականոն զարգացում, արդեն մ.թ.ա. 9-րդ դարի 1-ին կեսին հասել է ռազմաքաղաքական և տնտեսական այնպիսի հզորության, որ ի դեմս
Արամե արքայի (մ.թ.ա. 860-մ.թ.ա. 840), ոչ միայն հաջողությամբ դիմագրավել է Ասորեստանի հարձակումները, այլև գլխավորելով լեռնաշխարհի հայկական ցեղերի ու ցեղային «աշխարհների» համախմբման ընթացքը, կերտել է Արարատյան միասնական տերության հիմքերը։
Այդ քաղաքականությունը շարունակել են Արամեի անմիջական հաջորդները. ըստ Սալմանասար Գ-ի տարեգրություններում պահպանված մի տեղեկության՝ մ.թ.ա. 832/մ.թ.ա. 831-ին Արածանի գետի միջին և ստորին հոսանքի շրջաններն արդեն անցել էին Վանի թագավորության
Սարդուրի Ա արքայի (մ.թ.ա. 835-մ.թ.ա. 825)հսկողության ներքո։ Այնուհետև Սարդուրի Ա միավորել է նաև Վանա լճի ավազանի ընդարձակ շրջանները, լճի հարավ-արևելյան ափին հիմնադրել արքունական նոր բերդաքաղաք
Տուշպան( Վան ), որն այնուհետև դարձել է Արարատյան տերության առաջնակարգ հենակայանը հարավում։ Մայրաքաղաքի կառուցապատման և հարդարման աշխատանքներն ավարտվել են մ.թ.ա. 9-րդ դարի վերջին, մասնավորապես՝ բերդաքաղաքին խմելու և ոռոգելու ջուր մատակարարող Մենուայի ջրանցքի կառուցմամբ։
---------------------------------
3.Վանի թագավորությունը իր հզորության գագաթնակետին. -------------------------------------
Իշպուինի թագավորի (մ.թ.ա. 825-մ.թ.ա. 810), հատկապես նրա որդու և հաջորդի՝
Մենուայի (մ.թ.ա. 810-մ.թ.ա. 786)օրոք Հայկական լեռնաշխարհի ազգակից ցեղերն ու «աշխարհները» մեծամասամբ ներառվել են Արարատյան միասնական տերության մեջ։
Արգիշտի Ա-ի և Սարդուրի Բ-ի կառավարման ժամանակ Վանի թագավորությունը հասնում է իր հզորության գագաթնակետին։ Երկրի սահմանները ձգվում էին Կովկասից մինչև Խորին Ասորիք և Բաբելոնից ու Արևմտյան Իրանից մինչև Փոքր Ասիայի խորքերը։ Այն դառնում է Մերձավոր Արևելքի միակ գերտերությունը։
-------------------------------
4.Թուլացում ----------------------------------------------
Մ.թ.ա. 743 թ. Կարքեմիշի մոտ Սարդուրի Բ-ի բանակները պարտություն են կրում Ասորեստանի արքա Թիգլաթպալասար 3-րդ-ի զորքերից։ Մ.թ.ա. 735 թ. ասորեստանյան զորքերը պաշարում են մայրաքաղաք Տուշպան, բայց չեն կարողանում այն գրավել։
Ռուսա Ա-ի կառավարման շրջանում Վանի թագավորությունը վերականգնում է կորցրած հեղինակությունը, ռազմական դաշինքներ են կնքվում Փոքր Ասիայի մի շարք քաղաքների հետ։ Ասորեստանի նոր արքա Սարգոն II-ը մ.թ.ա. 715 թ. նոր պատերազմ է սկսում Վանի թագավորության և նրա դաշնակիցների դեմ։ Ասորեստանյան զորքերը հաղթում են Մանա պետությանը, մ.թ.ա. 714 թ. գրավում և թալանում են Վանի թագավորության հոգևոր կենտրոն Մուսասիրի տաճարական համալիրը։ Այդ ամենը տեսնելով՝ Ռուսա Ա-ն ինքնասպան է լինում։ Նրա որդի Արգիշտի Բ-ին հաջողվում է կազմակերպել երկրի ինքնապաշտպանությունն ընդդեմ ասորեստանյան ավերիչ արշավանքների և ապահովել թագավորության անկախությունը։ Վերջին հզոր արքան լինում է Ռուսա Բ-ն, ով ապաստան է տալիս Ասորեստանի Սենեքերիմ արքային սպանած որդիներին Սանեսանին և Աբդրամելեքին։ Վերջինների մասին նշում է Մովսես Խորենացին իր Հայոց Պատմություն աշխատության մեջ.
Վանի թագավորության արքաների ցանկ
Արամե մ.թ.ա.858 - մ.թ.ա. 844 (մ.թ.ա.859 - մ.թ.ա.843)[Ն 1]
Լուտիպրի մ.թ.ա. 844 - մ.թ.ա. 834[Ն 2]
Սարդուրի Ա մ.թ.ա. 834 - մ.թ.ա. 828 (մ.թ.ա.835 - մ.թ.ա.825)[Ն 3]
Իշպուինի մ.թ.ա. 828 - մ.թ.ա. 810 (մ.թ.ա.825 - մ.թ.ա.810)[Ն 4]
Մենուա մ.թ.ա. 810 - մ.թ.ա. 786 (մ.թ.ա.810 - մ.թ.ա.786)[Ն 5]
Արգիշտի Ա մ.թ.ա. 786 - մ.թ.ա. 764 (մ.թ.ա.786 - մ.թ.ա.764)[Ն 6]
Սարդուրի Բ մ.թ.ա. 764 - մ.թ.ա. 735 (մ.թ.ա.764 - մ.թ.ա.735)[Ն 7]
Ռուսա Ա մ.թ.ա. 735 - մ.թ.ա. 714 (մ.թ.ա.735 - մ.թ.ա.714)[Ն 8]
Արգիշտի Բ մ.թ.ա. 714 - մ.թ.ա. 680 (մ.թ.ա.714 - մ.թ.ա.685)[Ն 9]
Ռուսա Բ մ.թ.ա.680 - մ.թ.ա. 639 (մ.թ.ա.685 - մ.թ.ա.645)[Ն 10]
Սարդուրի Գ մ.թ.ա. 639 - մ.թ.ա.625
Սարդուրի Դ մ.թ.ա. 625 - մ.թ.ա.620
Էրիմենա մ.թ.ա. 620 - մթ.ա.605
Ռուսա Գ մ.թ.ա. 605 - մ.թ.ա.595 (մ.թ.ա.605 - մ.թ.ա.585)?[Ն 11]
Ռուսա Դ մ.թ.ա.595 - մ.թ.ա.585
---------------------
5.Վանի թագավորության դիցարան ----------------------------------
Վանի թագավորության պետական կրոնը հիմնված է եղել երկրի բնակչության ու տարբեր ցեղերի կրոնական պատկերացումների վրա, որոնք ի մի են բերվել ու կանոնավորվել են պետության կողմից՝ արձանագրվելով
«Մհերի դռան» վրա։Հատկանշական է, որ թագավորության դիցարանում առկա բազմաթիվ աստվածությունների ու «սրբությունների» առկայության պայմաններում ամենա պաշտելի աստվածը
Խալդին էր, որը հաճախ դիցարանին հաղորդում էր միաստվածության հատկանիշներ։
Պատմական Հայաստանի Վանա բերդի մոտ՝ ժայռերի մեջ առկա է ժայռափոր արձանագրություն, որը առավել հայտնի է Մհերի դուռ անունով։ Դռան վրայի ժայռափոր արձանագրության մեջ պատկերավոր նկարագրված է Վանի թագավորության դիցարանը՝ աստվածներ, աստվածուհիներ, «սրբություններ» և այլն։ Դիցարանի յուրաքանչյուր ներկայացուցիչ ունեցել է իր սրբատեղիները, որտեղ մարդիկ երկրպագել են նրանց։ Այդ վայրերը, բացի պաշտամունքային դեր կատարելուց, եղել են նաև գիտության, մշակույթի խոշոր կենտրոններ.
Next article:
Armenian Kingdom of KILIKIA (8 years ago)